FINANCE AND ACCOUNTING SCIENTIFIC JOURNAL (P-ISSN 2579-2555)
"Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում" գիտական հանդեսի մասին

"Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում պարբերականը ներկայումս միակն է ՀՀ-ում, որը խիստ մասնագիտական ուղղվածություն ունի և թիրախավորված է ֆինանսահաշվային հիմնախնդիրների և դրանց լուծումների լուսաբանմանը: Այն հինմադրվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 12-ին "ՀՈՒՄԿ" ԿՀ Գիտական Խորհրդի որոշմամբ:

Պարբերականի նպատակն է հանդես գալ որպես գիտական քննարկումների հարթակ ֆինանսահաշվային, հաշվապահական հաշվառման, տնտեսական գործունեության քանակական վերլուծությունների, ֆինանսական գործունեության տնտեսական մոդելավորման, ֆինանսական կառավարչական որոշումների, ֆինանսական, հարկագանձման, հարկային քաղաքանության ներկայացման, ներքին ու արտաքին աուդիտի ոլորտում:

Պարբերականը իր առջև դնում է հետևյալ խնդիրները. վերհանել ֆինանսահաշվային գիտական հիմնախնդիրներ և ներկայացնել դրանց գծով համապատասխան լուծումներ, սերտացնել գիտության և ֆինանսահաշվային կիրառական ոլորտի փոխկապակցումը, հրապարակել հետազոտական նորույթները, որոնք կնպաստեն ֆինանսահաշվային գիտագործնական ոլորտի զարգացմանը:

Գիտական հանդեսը հրատարակվում է տարին երկու անգամ, յուրաքնաչյուր համարը շուրջ 10-12 մամուլ ծավալով, որտեղ զետեղված հոդվածների առնվազն 80%-ը պետք է առնչվեն ֆինանսների, հաշվապահական հաշվառման, աուդիտի և տնտեսական գործունեության վերլուծության հիմնախնդիրների վերհանմանը և դրանց գիտամեթոդա-բանական լուծումների առաջադրմանը: "Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում" գիտական հանդեսը ունի թիրախավորված մասնագիտացված շահառուներ` իր առաքելությունը համարելով դառնալու ֆինանսահաշվային ոլորտին առնչվող հիմնախնդիրների գիտական բանավեճերի մասնագիտական լայն հարթակ: Պարբերականում տպագրված բոլոր հոդվածները անցնում են կույր գրախոսություն՝ դրանով իսկ բացառելով շահերի բախումը:

Այս նպատակով, հոդվածները անցնում են գրախոսության փուլ և կոլեգիալ կարգով հրատարակման որոշման ենթարկվում խմբագրական խորհրդի կողմից: Հրատարակման նպատակահարմարության հիմքում դրվում է ոչ միայն գրախոսի դրական կարծիքը և ակադեմիական ազնվության առկայությունը, այլև խմբագրական խորհրդի դիրքորոշումը դեպի հոդվածի գիտականությունը, գիտագործնական կիրառականությունը, ինչպես նաև առաջադրված հետազոտոական նորույթի հիմնավորվածությունը:

Գործում է "Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում" գիտական հանդեսի տպագրության ներկայացվող հոդվածների պատրաստման, ներկայացման և հրատարակման էթիկայի կանոնակարգը:

Խմբագրական խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում հոդվածներում ներկայացվող փոխառություններին, տողատակերի հղումներին և անտիպլագիատին: